Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կրկին սպանություն

Կրկին սպանություն
02.06.2013 | 16:56

Ողբերգական դեպք է գրանցվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինսիտուտում: Պահակակետի հերթափոխի ժամանակ երրորդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանը, իրեն ամրակցված ինքնաձիգով, կրակոց է արձակել նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ, որը հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվել է Արմեն Մովսիսյանը: Իսկ սպանության պատճառը, ինչպես փոխանցում են պաշտպանության նախարարությունից, վերստին եղել է հայհոյանքներով ուղեկցվող վիճաբանությունը:
Դեպքից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ